Ամերիկյան New York Review ամսագրում հրապարակվել է Օբամայի հարցազրույցը: Սակայն այս անգամ Օբաման ոչ թե հարցերին պատասխանողն է, այլ հարցեր տվողը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
ԱՄՆ նախագահը հարցազրույց է վերցրել կին գրող Մերիլին Ռոբինսոնից, ով Պուլիտցերովյան մրցանակի է արժանացել:
«Ինձ այնքան հաճախ, որքան ցանկանում եմ, չի հաջողվում զրուցել հետաքրքիր և ինձ դուրեկան մարդկանց հետ»,- նշել է Օբաման:
Նախագահը գրողի հետ քննարկել է նրա ստեղծագործական աշխատանքները, ինչպես նաև ճշտել է գրողի կարծիքը ԱՄՆ-ում ժողովրդավարության և կրթության մասին: