Կարևոր իրադարձություններ

Թիլերսոնը նախազգուշացրել է ՌԴ-ին ամերիկացի դիվանագետներին վտարելու դիմաց պատասխան միջոցառումների մասին

07 Օգոստոս, 2017 11:25
Թիլերսոնը նախազգուշացրել է ՌԴ-ին ամերիկացի դիվանագետներին վտարելու դիմաց պատասխան միջոցառումների մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախազգուշացրել է ՌԴ-ին ամերիկացի դիվանագետներին վտարելու դիմաց պատասխան միջոցառումների մասին։ Այս մասին հայտնում է AP-ն:

ԱՍԵԱՆ-ի ֆորումի շրջանակում միջոցառումների ժամանակ Թիլերսոնն ասել է, որ ԱՄՆ-ը պրագմատիզմով է նայում Ռուսաստանի հետ հարաբերություններին։ 

Նա նաև պատրաստակամություն է հայտնել աշխատելու Մոսկվայի հետ խնդիրների լուծման ուղղությամբ՝ նշելով, որ չարժի դադարեցնել շփումը մեկ հարցի պատճառով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին