Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի կինը 12-ամյա զարմիկից 127 000 դոլար է պահանջում կոտրված դաստակի դիմաց

13 Հոկտեմբեր, 2015 18:07
Ամերիկացի կինը 12-ամյա զարմիկից 127 000 դոլար է պահանջում կոտրված դաստակի դիմաց

ԱՄՆ-ի Մանհեթթեն քաղաքի բնակչուհին ցանկանում է իր 12-ամյա զարմիկից 127 000 դոլար գանձել դաստակը կոտրելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով Daily News-ին:

12-ամյա զարմիկն իր ծննդյան օրը ցանկացել է ջերմորեն ընդունել բարեկամուհուն և նետվել է նրա վրա: 54-ամյա Ջենիֆերը ընկել է, որի հետևանքով կոտրել է դաստակը:  Այժմ 54-ամյա կինը 12-ամյա տղայից պատրաստվում է 127 000 ԱՄՆ դոլար գանձել պատճառած վնասվածքի համար:

Կինը պատճառաբանում է, որ ապրելով բազմամարդ Մանհեթթեն քաղաքում` դժվարություններ է ունենում կոտրվածքի պատճառով: Առանց վերելակի երրորդ հարկ բարձրանալը խնդիրներ է առաջացնում Ջենիֆերի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին