Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521,5
    529,5

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

 

600-700 դիմումներ ՄԻԵԴ-ում Ադրբեջանից՝ ընդդեմ Հայաստանի. քանի՞սն է դրանցից բավարարվել. «Հրապարակ»

29 Հուլիս, 2017 08:56
600-700 դիմումներ ՄԻԵԴ-ում Ադրբեջանից՝ ընդդեմ Հայաստանի. քանի՞սն է դրանցից բավարարվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2003-2014թթ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր, Հայաստանի ներկայացուցիչ, 2014 թվականից առ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը օրերս մեր թերթին տված հարցազրույցում խոսել էր նաեւ Ադրբեջանից ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ ուղարկվող հայցերի մասին։ Նա բացատրել էր, թե ինչ չափանիշներից ելնելով է ՄԻԵԴ-ը քննություն իրականացնում նման դեպքերում եւ ինչու է հօգուտ Ադրբեջանի կայացնում վճիռներ։

Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք, թե Ադրբեջանը քանի հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, քանի՞սն է դրանցից բավարարվել իր՝ ՄԻԵԴ դատավոր աշխատելու ընթացքում։ Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե այդ հայցերի բավարարումից հետո որքան փոխհատուցում է տրվել պետբյուջեից։

Ալվինա Գյուլումյանը նշեց, որ իր՝ ՄԻԵԴ-ի դատավոր լինելու շրջանում Ադրբեջանը, որպես պետություն, Հայաստանի դեմ որեւէ հայց չի ներկայացրել։ «600-700 դիմումներ ներկայացրել էին Արցախի Հանրապետության տիրապետության տակ գտնվող տարածքներից հեռացած ադրբեջանցիները։ Այդ գործերից քննվել է ընդամենը մեկ գործ՝ Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ ՀՀ-ի, որով ՄԻԵԴ-ը որոշեց, որ այդ տարածքի նկատմամբ իրավազորություններ է իրականացնում նաեւ ՀՀ-ն եւ հնարավորություն չընձեռելով տեղահանված անձանց վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը, խախտել է նրանց սեփականության իրավունքը, անձնական կյանքին չմիջամտելու, ինչպես նաեւ իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները»,- մեզ հետ զրույցում նշեց Ալվինա Գյուլումյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հայցերի բավարարումից հետո որքան փոխհատուցում է տրվել մեր պետբյուջեից, ապա Ալվինա Գյուլումյանը պատասխանեց․ «Այդ գործով վնասի փոխհատուցման հարցը դեռեւս չի լուծվել, քանի որ գործով վճիռը կայացնելու պահին այդ հարցը դեռ չէր քննարկվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին