«Հրապարակ» թերթը գրում է. «Մատենադարանի կառավարման խորհրդի վերջին նիստը, որը վարել է կառավարման խորհրդի նախագահ, Պնախարար Վիգեն Սարգսյանը, քննարկել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանի հաշվետվությունը, որը հայտնվել է օդից կախված վիճակում՝ ԺՊ-ի հրամանը վաղուց դադարել է անօրինական լինելուց, իսկ նրա դոկտորականը դեռ չի հաստատվել, որպեսզի տնօրենի մրցույթ անցկացվի։
Նիստում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարել է, որ պատրաստվում են Մատենադարանը դարձնել հիմնադրամ, եւ դրա կանոնադրության վրա է աշխատում 3 իրավաբանական վարչություն՝ ԿԳՆ-ի, արդարադատության նախարարության եւ կառավարության։ Վիգեն Սարգսյանն էլ հայտնել է, որ, հավանաբար, վերջին անգամ է մասնակցում խորհրդի նիստին, քանի որ նախարարի աշխատանքը պարտադրում է հրաժարվել այս պաշտոնից։
Հիմնադրամ դառնալուն զուգահեռ, փոփոխություններ կլինեն նաեւ Մատենադարանի խորհրդի կազմում՝ անդամների թիվը կկրճատվի, եւ, «Հրապարակ»-ի տեղեկություններով, խորհրդի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ժամանակին լուրեր կային, որ նա է լինելու Մատենադարանի տնօրենը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում