Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի պաշտոնյաների մահափորձին Իրանի միջամտության մասին պնդումը լիովին անհիմն է. Իրանի ԱԳՆ խոսնակ

10 Նոյեմբեր, 2024 16:56
Ամերիկացի պաշտոնյաների մահափորձին Իրանի միջամտության մասին պնդումը լիովին անհիմն է. Իրանի ԱԳՆ խոսնակ

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղայի Համանեն հերքել է այն պնդումը, թե Իրանը առընչություն է ունեցել ամերիկացի նախկին կամ գործող պաշտոնյաների նկատմամբ մահափորձին:

«Այս պնդումների կրկնությունը սիոնիստական և հակաիրանական շրջանակների կողմից ԱՄՆ-ի և Իրանի միջև խնդիրները բարդացնելուն ուղղված նողկալի դավադրություն է»,-նշել է նա։

Ավելի վաղ, Associated Press-ը գրել էր, որ քրեական հայց է ներկայացվել Մանհեթենի դաշնային դատարան, ըստ որի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անհայտ պաշտոնյան անցյալ սեպտեմբերին դիմել է մի անձի՝ Դոնալդ Թրամփին հետևելու և սպանելու ծրագիր մշակելու համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին