Կարևոր իրադարձություններ

Նոր ճանապարհներ դեպի ՌԴ. Վերին Լարսն այլընտրանք կունենա. «Հայկական ժամանակ»

12 Հուլիս, 2017 09:34
Նոր ճանապարհներ դեպի ՌԴ. Վերին Լարսն այլընտրանք կունենա. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ լավատեսական լուրեր ստացվեցին հեռավոր Պրագայից, որտեղ Ռուսաս­տանի և Վրաստանի միջև ճանապարհների գործարկ­ման շուրջ բանակցություն­ներ են ընթանում:

Ինչպես նշում է «Կոմերսանտ» պարբերականը, Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կո­չել 2011-ին ՌԴ և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով:

Սա չափազանց կարևոր իրա­դարձություն է Հայաստանի հա­մար: Խնդիրն այն է, որ ներկա­յումս Հայաստանը Ռուսաստա­նին կապող միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսով, որը տարվա մի զգալի մասը անանցանելի է դառնում ձնաբուքերի, մերկասառույցի, փլուզումների ու այլ տարերային աղետների պատճառով, ինչը զգալի վնասներ է հասցնում մեր գործարարներին:

Եթե ՌԴ և Վրաստանի ներկա­յացուցիչները եկել են վերջնական համաձայնության և պայմանա­վորվածությունն անշրջելի է, ապա Հայաստանը կստանա Ռուսաս­տանի հետ կապող մի շատ հար­մարավետ, կարճ ու հուսալի ցա­մաքային ճանապարհ: Խոսքը Վրաստանի և Աբխազիայի տա­րածքով անցնող ավտոճանա­պարհի մասին է, այսպես կոչված՝ Պսոու-Վեսյոլայա անցակետով անցնող ճանապարհն է: Այս ավտոճանապարհի միակ խնդիրն այն է, որ անցնում է Սև ծովի ափա­մերձ տարածքով և ամռանն ու վաղ աշնանը ծանրաբեռնվում է զբոսաշրջիկների պատճառով: Այս ճանապարհը շատ ավելի կարճ է Հայաստանից դեպի Ռու­սաստանի Հարավ-արևմտյան շր­ջաններ ուղևորվողների համար: Մյուս ճանապարհը, որը կարող է բացվել, հայտնի Ռոկիի թունելով անցնող ճանապարհն է: Այս ուղին տեխնիկական խնդիրներ է ունե­նում կամայական երևույթներով պայմանավորված, սակայն անհամեմատելի է Վերին Լարսով անցնող ճանապարհի հետ: Հա­րավային և Հյուսիսային Օսեթիաների տարածքով և Ռոկիի թունե­լով անցնող այս ճանապարհը հարմար է Ռուսաստանի Կենտրո­նական և Հարավ-արևելյան շր­ջաններին կապվելու համար:

 

Մի խոսքով, եթե վրաց-ռուսական պայմանավորվածություննե­րը գործնականում կյանքի կոչ­վեն, ապա մեր քաղաքացիները և գործարարները կստանան Ռուսաստանի հետ շատ ավելի հու­սալի և էժան տրանսպորտային միջանցք, որը դրական ազդեցություն կարող է թողնել մեր տնտեսության վրա­»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին