Կարևոր իրադարձություններ

Յուրաքանչյուր խաղում գնդակի 2-ից ավելի կորստի դեպքում բասկետբոլիստը մարզչին գումար է վճարելու

13 Հոկտեմբեր, 2015 15:22
Յուրաքանչյուր խաղում գնդակի 2-ից ավելի կորստի դեպքում բասկետբոլիստը մարզչին գումար է վճարելու

«Վաշինգտոն Վիզարդսի» խաղարկող Ջոն Ուոլը որոշել է թիմի գլխավոր մարզչի օգնական Հովարդ Էյսլիին 100-ական դոլար վճարել յուրաքանչյուր այն խաղերից հետո, որոնցում նա 2-ից ավել գնդակի կորուստ թույլ կտա: Այդ մասին հայտնում է «The Washington Post»-ը:

Իր համար վատագույն դեպքում Ուոլը 8 200 դոլար կկորցնի:

«Կարճ ասած ինձ պետք է գնդակի կորուստ թույլ չտալ», - իր որոշումը մեկնաբանել է 25-ամյա ամերիկացին:

 

Լրահոս

Դիտել ավելին