Կարևոր իրադարձություններ

Ազգընտիրներին ևս երկու տանջալից օրեր են սպասվում. արտահերթ նիստ կգումարվի, որը, ամենայն հավանականությամբ, կձգվի 2-3 օր. «Հրապարակ»

05 Հուլիս, 2017 08:35
Ազգընտիրներին ևս երկու տանջալից օրեր են սպասվում. արտահերթ նիստ կգումարվի, որը, ամենայն հավանականությամբ, կձգվի 2-3 օր. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգընտիրներին եւս երկու տանջալից օրեր են սպասվում, հուլիսի 6-ին Ազգային ժողովում կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարվի, որը, ամենայն հավանականությամբ, կձգվի 2-3 օր։ Օրակարգում 9 հարց է ընդգրկված. Սեւանից ջրառի վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումից բացի, կքննարկվեն 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, Կենտրոնական բանկի 2017թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդումը եւ այլն։ Իսկ երեկվա արտահերթին օդիոզներից շատերը ներկայացել էին արձակուրդային տրամադրությամբ՝ մեկ գրանցվելիս դահլիճ ոտք դրեցին, մեկ վերջում՝ քվեարկելիս։ Ի դեպ, երկու գեներալները ներկա չէին երեկվա արտահերթին, որոշ տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը տեւական ժամանակ է, ինչ Ֆրանսիայում է, իսկ Սեյրան Սարոյանը նախօրեին մեկնել է Մոսկվա՝ ոտքերի հերթական հետազոտության»։
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին