Կարևոր իրադարձություններ

Եվրոպան տարեսկզբից ավելի քան 590 հազար միգրանտ է ընդունել

13 Հոկտեմբեր, 2015 14:51
Եվրոպան տարեսկզբից ավելի քան 590 հազար միգրանտ է ընդունել

Տարեսկզբից Միջերկրական ծովով 593 հազար 432 ներգաղթյալ եւ փախստական է ժամանել Եվրոպա։ Այդ մասին տեղեկացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։

Ամենից մեծ թվով ներգաղթյալի ընդունել է Հունաստանը՝ 453 հազար 912 մարդ։ Իտալիա է ժամանել 136 հազար 408 մարդ։ Հունաստան ներգաղթածների մեծամասնությունը սիրիացիներ են՝ (277 հազար 899), աֆղաններ (76 հազար 620) եւ իրաքցիներ (21հազար 552), Իտալիա ներգաղթածների մեծամասնությունը էրիթրեացիներ են (35 հազար 938), նիգերիացիներ (17 հազար 886) եւ սոմալեցիներ (10 հազար 50)։

 

Լրահոս

Դիտել ավելին