Կարևոր իրադարձություններ

Արթուր Սաքունցը՝ Արարատ Խանդոյանի և մյուս «Սասնա ծռերի» ծեծի մասին

29 Հունիս, 2017 13:40
Արթուր Սաքունցը՝ Արարատ Խանդոյանի և մյուս «Սասնա ծռերի» ծեծի մասին

 «Իշխանությունները կամ վստահ չեն իրենց կողմից իրականացրած քրեական գործի հիմնավորվածության վրա և փորձում են կամ դատական պրոցեսն ամբողջովին վերցնել իրենց հսկողության ներքո՝ ճնշումներ բանեցնելով թե՛ Սասնա ծռեր խմբի անդամների, և թե՛ նրանց փաստաբանների նկատմամբ, նաև դատական պրոցեսին մասնակցող քաղաքացիների նկատմամբ, որովհետև բռնություններ և բերման ենթարկման փորձեր կատարվել են նաև դատարանի դահլիճում գտնվող անձնանց նկատմամբ, կամ հրապարակավ պատժիչ գործողություններ են իրականացնում ՝ ցույց տալու համար, որ որևէ դիմադրություն, բողոք չեն հանդուրժելու, որպեսզի իրենց արդեն իսկ նախագծված սցենարը պարտադրեն»: Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադառնալով երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նկուղային հարկում ծեծի ենթարկված Սասնա ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի և մյուսների հետ տեղի ունեցած դեպքին:

Հիշեցնենք, որ ծեծի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել էր Արա Ղարագյոզյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Մեր հարցին՝ գուցե իշխանությունը մտավախությունի ունի այն առումով, որ 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել, այդ պատճառով էլ նման քայլերի են գնում, Սաքունցը պատասխանեց.

«Իշխանությունները թքած ունեն ընդհանրապես հետո ինչ կանեն, կարդարացնեն, ՄԻԵԴ-ը ինչ որոշում կկայացնի, իրենց համար կարևոր է, որ խնդիրը լուծվի այս պահին, նրանք հետոյի մասին չեն մտածում: Կանցնի մի 5 տարի կանդրադառնան: Նրանք ոչ թե հեռանկարային մտածողություն ունեն, այլ միայն կարճաժամկետ խնդիրներ լուծելու մարտավարություն»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին