Կարևոր իրադարձություններ

Միհրան Պողոսյանն ընդհանուր հասարակական և արտադրական նշանակության 7 շինություն ունի. «Փաստ»

28 Հունիս, 2017 08:16
Միհրան Պողոսյանն ընդհանուր հասարակական և արտադրական նշանակության 7 շինություն ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Պողոսյանն ունի թվով 9 անշարժ գույք, որից վեցը հասարակական նշանակության շինություններ են, մեկը՝ արտադրական: Մնացած երկուսից էլ մեկը ավտոտնակ է, մյուսը՝ նոր կառուցված ու արդեն իսկ կադաստրի կողմից հաշվառված շինություն:

Որքան էլ, որ զարմանալի չթվա, բավական հարուստ, օֆշորային ընկերություններ և շվեյցարական բանկերում հաշիվներ ունեցող Միհրան Պողոսյանը շարժական որևէ գույք չի հայտարարագրել:

Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 32 միլիոն դրամ և 153 հազար ԱՄՆ դոլար: Հունվարի 1–ից մինչև մայիսի 18–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 100 հազար դրամ և ստացվել չորս տարբեր տարածքների վարձակալության դիմաց ստացված վճարներից:


Պատգամավոր Հարությունյանը 3 ընկերություններում ընդհանուր 12 միլիոն դրամի բաժնետոմսեր ունի
Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Արամ Հարությունյանը թվով 19 անշարժ գույք ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Մասնավորապես Հարությունյանը հայտարարագրել է 14 հողամաս, 2 հասարակական նշանակության շինություն, 2 բնակարան և մեկ ավտոտնակ: Պաշտոնը ստանձնելու պահին նա ունեցել է բաժնետոմսեր երեք տարբեր ընկերություններում, որոնք ընդհանուր կազմել են 12 միլիոն 980 հազար 722 դրամ:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու՝ մայիսի 18–ի դրությամբ կազմել են 1 միլիոն 270 հազար ԱՄՆ դոլար և 555 եվրո, իսկ տարեկան եկամուտները 46 միլիոն 499 հազար դրամ և ստացվել 1 միլիոն 125 հազար դրամ վարձակալության վճարներից, 37 միլիոն 785 հազար դրամ շահաբաժնից և 7 միլիոն 589 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:

Նշենք, որ մինչ այս Արամ Հարությունյանը զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը, իսկ դրանից առաջ էլ եղել է Բնապահպանության նախարար:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին