Կարևոր իրադարձություններ

«Շանգրիլա» խաղատան տնօրինությունը տհաճ նորամուծություն է արել աշխատակիցների համար. «Հրապարակ»

28 Հունիս, 2017 08:05
«Շանգրիլա» խաղատան տնօրինությունը տհաճ նորամուծություն է արել աշխատակիցների համար. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.««Շանգրիլա» խաղատան աշխատակիցներից տեղեկացանք, որ խաղատան տնօրինությունը տհաճ նորամուծություն է արել իրենց համար․ մի քանի օր է՝ արգելում են իրենց ավտոմեքենաները կայանել խաղատան ավտոկայանատեղիում։ Կայանելու համար ամսավճար են սահմանել՝ 6 հազար 200 դրամ, ինչի պատճառով աշխատողները մեքենաները կայանում են կազինոյից բավականին հեռու եւ ոտքով գնում աշխատանքի։ «Շանգրիլայից» փորձեցինք պարզել, գործավարուհին որոշեց կորզել այն աշխատողի անունը, ով հայտնել է տեղեկությունը։ Ապա ասաց, որ հեռախոսով տեղեկություն չի կարող տալ, մամուլի հետ իրենց փիառ մասնագետներն են շփվում։ Երբ խնդրեցինք նրանց հեռախոսահամարը, ասաց․ «Ձեր ժամանակը չունեմ, եւ հետո՝ մենք համար չենք տրամադրում»։ Ինչ վերաբերում է նշված որոշմանը, ասաց, որ ոչինչ ասել չի կարող․ «Ես ավտոմեքենա չունեմ»»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին