Արդեն 1 օր է՝ ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք հացադուլի մեջ են։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
Նա նշեց, որ հացադուլ հայտարարելու մասին 8 հոգի են դիմում գրել, իսկ մնացյալը պարզապես հրաժարվել են սննդից։
Դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը։ Նրանց հետ սոցիալ-հոգեբանները և իրավական բաժնի աշխատակիցներն աշխատանքներ են տանում՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ։
Ավելին՝ այստեղ