Կարևոր իրադարձություններ

«Ու՞մ համար եք այդ ծրագիրը գրում, քննարկում, եթե մարդիկ ոչ մի ուշադրություն չեն դարձնում, չեն հավատում»

23 Հունիս, 2017 12:18
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Ու՞մ համար եք այդ ծրագիրը գրում, քննարկում, եթե մարդիկ ոչ մի ուշադրություն չեն դարձնում, չեն հավատում»

Տարբեր մարդկանց հետ, այդ թվում նաև պետական ծառայողներ, անհատական հանդիպումների ժամանակ զրույցների ընթացքում, նաև անհատական նամակներով մեկ հարց են հղում, ԼԱՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆԵԼՈՒ, ԱԽՐ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ԵՆՔ, ԱՅՍՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ: Բոլորը դժգոհում են ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՃԱԿԻՑ:

Երբ հարցնում եմ, թե ի՞նչ եք առաջարկում, թե պետք է քայլ անել, նաև ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՊԵՏՔ:

Երբ պատասխանում եմ, որ ՄԵՆՔ, այսինքն մեր կազմակերպությունը, ինչքան ի վիճակի է, այն է անում, պատասխանում են, տեսնում ենք, հասկանում ենք, բայց դա ՔԻՉ Է:

Երբ հարցնում եՄ, լավ, ԷԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ, պատասխանը. պետք է մարդիկ չհանդուրժեն, բողոքեն, ցույցեր անեն:

Հարցնում եմ, պատրաստ ե՞ք միանալ, պատասխանը՝ ոչ: Հատկապես պաշտոնատար անձիք են այդպես պատասխանում:

Այդ դեպքում, հարցնում եմ, ուրեմն այս վիճակը մեծամասնությանը ձե՞ռք է տալիս, արձագանքը, թե դե սուս ու փուս են մնում, բայց ախր կործանվում ենք:

Եվ այս բնույթի խոսակցությունները գնում են նորընտիր Ազգային Ժողովում նոր կառավարության կողմից ներկայացրած ծրագրի քննարկման ժամանակ:

Ասածս ի՞նչ է:

Ու՞մ համար եք այդ ծրագիրը գրում, քննարկում, եթե մարդիկ ոչ մի ուշադրություն չեն դարձնում, չեն հավատում, թե այդ ծրագիր ասածը որևէ նշանակություն ունի իրենց համար:

Դե մենք էլ կքննադատենք, կբացահայտենք, կառաջարկենք, մոնիթորինգ կանենք, նորից կառաջարկենք, բայց էԼԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԴԱՐՁՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ:

եվ նորից, էլի կգրենք, կհանդիպենք, կքննադատենք, կառաջարկենք, բայց ՄԻՆՉև Ե՞ՐԲ:

 

Լրահոս

Դիտել ավելին