Կարևոր իրադարձություններ

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկվեն մինչև տարեվերջ

13 Հոկտեմբեր, 2015 13:19
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկվեն մինչև տարեվերջ

Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունները կսկվեն մինչև տարեվերջ: Այս մասին նշվում է Եվրոպական միության պաշտոնական կայքում: Հոկտեմբերի 12-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը մանդատ է տրամադրել Հայաստանի եւ ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար։ Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:

«ԵՄ-ը հանձնառու է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ շարունակաբար զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցություն` համատեղ կարևորության բոլոր ոլորտներում»,- ասվում է կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին