Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության Նոր Նորքի բաժինը երեկ տաք հետքերով «բերքահավաք» է կատարել, որոնց մեջ են «Գագ Ջանն» ու «Շտանգը»

13 Հոկտեմբեր, 2015 12:29
Ոստիկանության Նոր Նորքի բաժինը երեկ տաք հետքերով «բերքահավաք» է կատարել, որոնց մեջ են «Գագ Ջանն» ու «Շտանգը»

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Նոր Նորքի բաժին քաղաքացուն առևանգելու կասկածանքով բերման են ենթարկել 6 քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 49-ամյա, «Գագ Ջան» մականվամբ Գագիկ Ասատրյանը, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ, 25-ամյա Արմեն Աբրահամյանը, Երևան քաղաքի Լեփսիուսի 6-րդ փողոցի բնակիչ, 42-ամյա Նորայր Քոսակյանը, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, անհատ ձեռներեց, 20-ամյա Էրիկ Ասատրյանը, Երևան քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 20-ամյա Լևոն Թամամյանը և Երևան քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 37-ամյա Սարգիս Կարապետյանը:

Նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի Ավան 5-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Հարությունյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ տուժածն ի վիճակի չէ հայտարարություն տալու, սակայն Նոր Նորքի ոստիկաններն օպերատիվ տվյալներով ճշտել են, որ Ա. Հարությունյանին առևանգել են Բագրևանդ թաղամասից BMW X 5 մակնիշի ավտոմեքենայով, սակայն նրան իրեն պատկանող Mercedes մակնիշի 34 QA 677 համարանիշի ավտոմեքենայից իջեցրել և իր կամքին հակառակ մտցրել են բեռնախցիկի մեջ ու տեղափոխել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Կիրզա» սրճարան, որը գտնվում է Զեյթունի շատրվանների մոտ:

Արդեն այնտեղ «Գագ Ջանը» և «Շտանգ» մականվամբ անձը իրենց ընկերների հետ ծեծի են ենթարկել Ա. Հարութունյանին: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին