Կարևոր իրադարձություններ

Հայաստան այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները մտադիր են հստակեցնել իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում. Զախարովա (տեսանյութ)

08 Հունիս, 2017 13:54
Հայաստան այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները մտադիր են հստակեցնել իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում. Զախարովա (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հունիսի 10-ին Հայաստան այցի ընթացքում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան, որտեղ նրանք հանդիպում կունենան երկրի նախագահի, ԱԳՆ ղեկավարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք նախատեսում են հստակեցնել շփման գծում իրավիճակը: Համանախագահները մտադիր են նաև քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- ասել է նա:

Զախարովայի խոսքով` Հայաստանից հետո համանախագահները կայցելեն Արցախ, ապա` Ադրբեջան:

Մանրամասները` տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին