Կարևոր իրադարձություններ

«Տաշիր Գրուպը» պարտավորվել է 2 տոկոսով նվազեցնել ՀԷՑ-ի տեխնոլոգիական կորուստները

13 Հոկտեմբեր, 2015 11:46
«Տաշիր Գրուպը» պարտավորվել է 2 տոկոսով նվազեցնել ՀԷՑ-ի տեխնոլոգիական կորուստները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ պարտավորությունները վաճառքից հետո ընդլայնվել են. գնորդ ընկերությունը, նախկինից բացի, ստանձնել է նաեւ նոր պարտավորություններ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ՀԷՑ-երի ֆինանսական վիճակի բարելավման համար։

Մասնավորապես, սեփականատիրոջ պարտավորությունների մեջ է մտնում առնվազն 2 տոկոսով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները։ Մյուս կողմից՝ վերջինս պարտավոր է թույլ չտալ առեւտրային կորուստների ավելացում՝ 2014-2015թթ. սակագնային տարվա համեմատ։ Առաջիկա 5 տարվա ընթացքում նոր սեփականատերը պետք է ներդնի միջազգային ISO ստանդարտներ, էապես բարելավի ընկերության որակի կառավարումը եւ էներգետիկայի համակարգը։

Գնորդը պարտավոր է պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ընկերության կողմից 100 տոկոս վճարումներ՝ արտադրողներին եւ ծառայություն մատուցողներին։

Ինչպես հայտնի է, ֆինանսական դժվարությունների հետեւանքով, վերջին շրջանում նախկին սեփականատերը ի վիճակի չէր լինում ժամանակին եւ ամբողջությամբ կատարել այդ պայմանը։ Մի բան, ինչը խնդիրներ էր ստեղծում արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների համար։

Նշենք, որ ՀԷՑ-ը ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից գնել է Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպ»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին