Կարևոր իրադարձություններ

«Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետության քաղաքակիրթ զարգացման բարեկամները և հակառակորդները»

05 Հունիս, 2017 17:13
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետության քաղաքակիրթ զարգացման բարեկամները և հակառակորդները»

Մակոդոնիայում Կրեմլի ազդեցության ագենտներն են հանդիսանում այդ պետությունում կոռումպացված քաղաքական, պետական, ռազմական և հասարակական գործիչները, ուղղափառ եկեղեցին և որոշ ԶԼՄ-եր: Անմիջականորեն որպես ԳՐՈՒ-ի, և արտաքին հետախուզության գործակալներ են հանդիսանում ՌԴ-ի դեսպանը, հյուպատոսները, Ռոսսոտրուդնիչեստվայի աշխատակիցները, ՏԱՍՍ-ի թղթակիցները...

Մի փոքր Մակեդոնիայի համար սա մեծ մարտահրավեր է..

Եվ այս ամենը միայն նրա համար, որ Մակեդոնիան չդառնա ՆԱՏՕ-ի անդամ...

Հիմա ովքե՞ր կարող են լինել Կրեմլի ազդեցության ագենտները ՀՀ-ում՝ միանշանակ կոռումպացված քաղաքական, պետական, ռազմական և հասարակական գործիչները, որոնք շատ լավ համագործակցում են նույն Կրեմլի հսկողության ներքո գտնվող քրեական աշխարհի հեղինակությունների հետ, ԶԼՄ-երը՝ օրինակ Սպուտնիկի հայաստանյան խմբագրությունը, ՌԴ-ի դեսպան Վոլինկինը, հյուպատոսը Գյումրիում: Ուղղափառ եկեղեցու կարիքը չկա, մեր Առաքելական եկեղեցին շատ լավ էլ այդ դերը կատարում է / Էջմիածնում վերջերս կազմակերպված կոնֆերանսը վկա/:

Այստեղ են ասել, բա ու՞ր են մեր քաջարի իրավապահ մարմինները՝ գլխավոր դատախազությունը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, հակահետախուզությունը:

Ամենից կարևորը, այդ ազդեցության հետևանքով ՀՀ-ն զրկվեց Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագրից:

Այդ ազդեցության հետևանքով ծպտուն անգամ չեն հանում ՀՀ իշխանություն կոչվածները ԱՄՆ-ի դեսպանի նախաձեռնությամբ մասնավոր ամերիկյան կառույցների կողմից ՀՀ էներգետիկ ոլորտում 8 մլրդ դոլլարի ներդրումների մասին:

Եվ այսպիսով վտանգված է նաև ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը այս տարվա նոյեմբերին:

Այսպիսով, Կրեմլի ազդեցության հետևանքով ՀՀ-ն, նրա քաղաքացիները զրկվում են քաղաքակիրթ զարգացման հնարավորությունից:

Նորությու՞ն եմ ասում՝ ոչ, բազմիցս ամենատարբեր մարդկանց կողմից այս ամենի մասին ներկայացվել է, զգուշացվել է:

Բայց Մակեդոնիայի օրինակով, ևս մեկ անգամ ցույց եմ տալիս Կրեմլի ազդեցության ողջ մեխանիկան ու մեթոդները՝ իրենց էությամբ ստոր, գաղտագողի և հանցագործ:

 

Լրահոս

Դիտել ավելին