Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը շատ բարդ վիճակում կհայտնվի, եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի. «Ժամանակ»

03 Հունիս, 2017 09:30
Ռուսաստանը շատ բարդ վիճակում կհայտնվի, եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի. «Ժամանակ»

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը համաձայն է «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) հե­տազոտական կազմակերպու­թյան փորձագետների՝ Ղարաբաղյան հակամարտության մա­սին գրված վերջին զեկույցի գլխավոր եզրահանգման հետ, որ Հայաստանը և Ադրբեջանը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ավելի քան երբևէ մոտ են նոր պատերազմին:

Փորձագե­տը «Ժամանակ»-ի հետ զրույ­ցում նշել է, որ հակամարտող կողմերի հետ սերտ հարաբերու­թյուններ ունեցող Ռուսաստանը շատ բարդ վիճակում կհայտնվի, եթե այդ պատերազմը սկսվի, որովհետև ռուսներին պետք է ոչ միայն Հայաստանը՝ որպես դաշ­նակից, այլև Ադրբեջանը, Վրաստանը, և Ռուսաստանը չէր ուզենա Ղարաբաղի պատ­ճառով կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ: «Ես վաղուց եմ այդ մասին գրում և ասում, որ Ղարաբաղի վրա ամպեր են կու­տակվում, և պատերազմը գրե­թե անխուսափելի է: Լավ է, որ ճգնաժամային խումբը գրեց դրա մասին», - նշել է Պավել Ֆելգենհաուերը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին