Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ուղերձը «տարածաշրջանում ՌԴ քաղաքականության էմիսարի» միջոցով (տեսանյութ) ԳԱԼԱ

13 Հոկտեմբեր, 2015 10:40
Թուրքիայի ուղերձը «տարածաշրջանում ՌԴ քաղաքականության էմիսարի» միջոցով (տեսանյութ) ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. 

Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային սահմանը և 2-4 րոպե տևողությամբ պտտվել Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Անկարայից պնդում են, որ տեղի ունեցածը հետևանք է եղանակային վատ պայմանների: Հարկ է հիշեցնել, որ նման միջադեպ էր տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, երբ ՌԴ կործանիչները հատել էին Թուրքիայի օդային տարածքը, և Ռուսաստանն այն ժամանակ, ինչպես որ հիմա Թուրքիան, որպես պատճառ մեջբերեց եղանակային վատ պայմանները:

Ռուսաստանցի անկախ լրագրող, քաղաքագետ Վադիմ Դուբնովն այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս միջադեպերը պատահական չեն կարող լինել:

«Ես չեմ կարծում, որ նման դեպքերը պատահական են լինում: Ես չեմ կարծում, որ ռուսական ուղղաթիռները պատահաբար հայտնվեցին Թուրքիայի օդային տարածքում, և չեմ մտածում, որ թուրքականները պատահաբար հայտնվեցին հայկական տարածքում: Բայց վերջին փաստը ես չէի դրամատիզացնի, քանի որ ավելի մտահոգիչ էր ռուսաստանյան օդուժի առկայությունը Թուրքիայում, որը ծրագրված էր ուղղակիորեն և կրկնվող էր, այն իմ կարծիքով ինչ-որ ակցիա էր, և սա այն համատեքստում, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին խճճված են:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին