Կարևոր իրադարձություններ

«Ելք» դաշինքի առաջարկը չընդունվեց. ԱԺ-ն 9 մշտական հանձնաժողով կունենա (տեսանյութ)

19 Մայիս, 2017 16:10
«Ելք» դաշինքի առաջարկը չընդունվեց. ԱԺ-ն 9 մշտական հանձնաժողով կունենա (տեսանյութ)

Քիչ առաջ ԱԺ-ում քվեարկության դրվեց «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» հարցը: ՀՀ ԱԺ որոշման նախագծի երկու տարբերակ ներկայացվեց՝ ՀՀԿ-ի և «Ելք» դաշինքի: 

ՀՀԿ-ն նախատեսում է ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատել՝ նախկինում առկա 12 հանձնաժողովի փոխարեն առաջարկելով 9 հանձնաժողով: «Ելք» դաշինքն էլ առաջարկում էր, որ ԱԺ-ն ունենա 10 մշտական հանձնաժողով:

Քվեարկության արդյունքում ձայների 64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ համամասնությամբ ընդունվեց ՀՀԿ-ի առաջարկած տարբերակը:

«Ելք» դաշինքի առաջարկին կողմ քվեարկեց 30 պատգամավոր, դեմ 0, ձեռնպահ 1:

Նշենք, որ ՀՀԿ-ն և Ծառուկյան դաշինքն առաջադրել են մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին