Կարևոր իրադարձություններ

Աստղագուշակ. հոկտեմբերի 13

13 Հոկտեմբեր, 2015 09:25
Աստղագուշակ. հոկտեմբերի 13

Խոյ

Խոյերի հիմնական առաջադրանքն այսօր անհրաժեշտ կապերի պահպանումն ու զարգացումն է: Այդ գործում կգնահատվի ձեր նրբանկատությունը: Ձեռք բերած պայմանավորվածությունները կարելի է ամրապնդել ուշադրության փոքրիկ նշաններով, մանր ծառայություններով և զիջումներով: Օգտակար կլինի ընդհանուր գծերով կազմել առաջիկա ամսվա ծրագրերը: Հատուկ ուշադրություն կպահանջեն համագործակցության, գործընկերային, ամուսնական թեմաները:

Ցուլ

Ցուլերին սպասվում է ոչ բարդ առօրյա աշխատանք: Եթե այն շատ չէ, կարելի է արագ ավարտել գործերը և ավելի շատ ուշադրություն հատկացնել անձնական կարիքներին: Առաջին պլանում կարող են հայտնվել գեղեցկության և առողջության, գործընկերային և աշխատանքային կապերի, օգտակար նորարարությունների, ծառայություններով փոխանակման հարցերը: Հոգեբանական մթնոլորտը խոստանում է խաղաղ լինել:

Երկվորյակ

Երկվորյակների գործերը դանդաղ, բայց վստահորեն թափ են հավաքում: Այսօր ավելի լավ է զբաղվել նրանով, ինչը ձեզ հաճույք է պատճառում և կայունացնում է էմոցիոնալ ֆոնը: Հաջող օր է, եթե ձեր հոբբին կապված է մոդայի, գեղագիտության հետ: Աստղերը խորհուրդ են տալիս նաև ժամանակ հատկացնել կյանքի ռոմանտիկ կողմին: Լավագույն պահը չէ բանավոր խոստովանությունների և հարաբերությունների ճշտման համար, բավական է հոգևոր ներդաշնակությունը:

Խեցգետին

Բազում մարդկանց հետ ինտենսիվ փոխգործակցությունն այսօր Խեցգետիններին հակացուցված է, սակայն մենակությունն էլ լավագույն ելքը չէ: Այս օրերին ձեզ համար արժեքավոր կլինի կենցաղային հարմարավետությունը, ուրախություն չի առաջացնի տնից հեռու, մարդաշատ վայրերում գտնվելը: Արժե շփման շրջանակը սահմանափակել մտերիմ մարդկանցով, ում հետ ձեզ հաճելի է: Բացի տնեցիներից՝ դրանք կարող են լինել բարեկամները, հարևանները, ընկերները:

Առյուծ

Առյուծներին օգտակար կլինի փոքր-ինչ թուլանալ: Կարելի է հրաժարվել օրվա հին ռեժիմից, հանդիպումների հստակ ժամանակացույցից: Այսօր հաճույք կպատճառեն միայնակ կամ փոքր հաճելի ընկերախմբով զբոսանքները: Հաջող կլինեն ինքնաբուխ այցերը: Կրքերն այսօր նահանջում են, հեշտ կլինի համաձայնության և մանր հարցերում փոխզիջումների հասնել: Հարմար պահ է անձնական հանդիպման համար, սակայն իրադարձությունները շտապեցնել խորհուրդ չի տրվում:

Կույս

Կույսերը հանգիստ կարող են զբաղվել նախօրեի գաղափարների մշակմամբ: Ծրագրված իրադարձությունների հետ մեկտեղ՝ հնարավոր է անսպասելի հաճելի հանդիպում, հաջող գնում: Կարևոր են գեղագիտությունը, ոճը, հարմարավետությունը, անցանկալի է կեղտոտ ծանր աշխատանքը: Արժե ժամանակ հատկացնել ինտերիերի դետալներին: Սիրո մեջ կարևոր է պահպանել գեղագիտությունը, ծիսակարգերը:

Կշեռք

Կշեռքներին աստղերը թույլ են տալիս կյանքի ռիթմն ինքնուրույն ընտրել, սակայն մի շարք խորհուրդներ են տալիս: Չարժե կտրուկ արագացնել տեմպերը, բարդացնել առաջադրանքները, մեծացնել աշխատանքի ծավալները, փոխել հետաքրքրությունների վեկտորը: Մեծ դերակատարություն կունենա ինքնազգացողությունը: Եթե հեռանկարն ընդհանուր առմամբ պարզ է, կարող եք հստակեցնել առանձին պահերը, ավելի հստակ պատկերացնել սեփական դերը:

Կարիճ

Կարիճներին չի խանգարի հանգստյան օրը: Այն թույլ կտա լրացնել էներգիայի պաշարները, պատրաստվել հաջորդ թռիչքին: Մարզիկներին խորհուրդ է տրվում դադար վերցնել ինտենսիվ պարապմունքներից: Բացառված չէ, որ լիակատար միայնություն կամ միայն մի քանի շատ մտերիմ անձանց ընկերակցություն ցանկանաք: Ակտիվ և նախաձեռնող Կարիճներին աստղերը խորհուրդ չեն տալիս տարվել մասշտաբային արկածախնդրություններով, վտանգավոր գործունեությամբ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս օրվա ընթացքում սահուն կերպով կրճատել շփումների քանակն ու մտավոր ծանրաբեռնվածությունը: Եթե համառորեն չի ստացվում տեքստերի, փաստաթղթերի, հաշվարկների հետ կապված աշխատանքը, արժե հետաձգել այն մի քանի օրով: Հնարավոր է, որ այլևս ձեր կողքին չլինեն որոշ մարդիկ՝ կապված ձեր հայացքների տարբերության հետ: Արժե ավելի շատ գնահատել նրանց, ովքեր պատրաստ են ձեզ օգնության ձեռք մեկնել:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին դեռ վաղ է մարտի նետվել: Լուրջ առաջխաղացման համար այսօր քիչ են ուժերը, իսկ մանր ձեռքբերումներն ուղղակի ժամանակի անիմաստ կորուստ կլինեն: Որքան պատասխանատու է սպասվող աշխատանքը, այնքան օգտակար կլինի մեկ օր հանգիստ վերցնել, որպեսզի կուտակեք ուժերը: Օրը հարմար է գործողությունների մոտավոր ծրագիր կազմելու համար: Առանց դրա այնքան էլ ինքնավստահ չեք լինի: Շեշտադրությունն արժե անել տրամաբանության վրա:

Ջրհոս

Ջրհոսները վատ տրամադրություն չեն ունենա: Եթե նախօրեին տհաճ պահ է եղել, ամպերն աստիճանաբար կսկսեն ցրվել, սակայն դա բավական չի լինի: Այսօր ճիշտ կանեք դրական տրամադրվել աշխարհի և լավատեսորեն՝ սեփական հնարավորությունների նկատմամբ: Ներկայումս արդեն բավականին լավ գիտեք ձեր թերությունները, այժմ ժամանակն է սկսել նորից գնահատել ձեզ, չնսեմացնել ձեր արժանիքները: Ոմանց համար օգտակար կլինի ոգեշնչող օրինակը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում չափից դուրս բեմեկանացնել իրավիճակը, սակայն ցանկալի է դրան քննադատորեն մոտենալ: Հատուկ ուշադրություն դարձրե՛ք ձեր և ուրիշների առանցքային սխալներին, քանի դեռ դրանք սովորություն չեն դարձել: Եթե չսկսեք դրանց վրա աշխատել, տեղից չեք շարժվի: Արդար եղե՛ք, միաժամանակ գնահատեք ձեր և ուրիշների նվաճումները, այլապես կխախտվի հավասարակշռության օրենքը, որը կարևոր է այս օրերի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին