Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ «անջատողականներն» անհանգիստ են. «Հրապարակ»

13 Հոկտեմբեր, 2015 08:42
 ԲՀԿ «անջատողականներն» անհանգիստ են. «Հրապարակ»

ԲՀԿ-ից անջատված գործարար թեւն անհանգիստ է, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն։ Նրանց հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, Բաղրամյան 26-ում խոսելով նոր Սահմանադրությամբ ռեյտինգային քվեարկության անցնելու տարբերակի մասին, գործարարների խմբին հանգստացրել է՝ ասելով, որ ոմանք կարող են մտնել ՀՀԿ, իսկ մյուսները՝ տարբեր պրոիշխանական կուսակցությունների ցուցակներ։ Սակայն ԲՀԿ «անջատողականներն» անհանգիստ են, որ «ընդդիմադիր» Քոչարյանի վերադարձի պատճառով կարող է անհրաժեշտություն առաջանալ, որ իրենց նորից վերադարձնեն ԲՀԿ, որպեսզի ուժեղացնեն ՀՀԿ-ի ֆիլիալը դարձած այս կուսակցությունը եւ ապահովեն նրա մուտքը հաջորդ խորհրդարան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին