Կարևոր իրադարձություններ

Արագ դիետա. Ինչպես նիհարել 10 oրում 10 կգ

13 Հոկտեմբեր, 2015 01:00
Արագ դիետա. Ինչպես նիհարել 10 oրում 10 կգ

10 օրում 10 կիլոգրամ նիհարելու ներքևում ներկայացված դիետան կոչվում է էքսպրես կամ արագ դիետա: ԱՅն բավականին արդյունավետ է և կարճ ժամանակում հնարավոր է հասնել նշանակալի արդյունքի : Սակայն այս արագ դիետա ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ թերությունները: Արագ դիետա հոգեբանորեն հեշտացնում է դիետան պահելու ընթացքը, քանի որ դուք գիտեք հստակ ժամկետ և գիտեք, թե ինչ արդյունքի եք հասնելու 10 Օր անց: Մյուս կողմից, սակայն արագ դիետան սթրես է օրգանիզմի համար, քանի որ այն ենթադրում է խիստ սահմանափակումներ: Ամեն դեպքում Aroxj.am-ի խմբագրությունը խոհուրդ է տալիս մինչև դիետան պահելը խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ցանկացած օրգանիզմ անհատական է: Իսկ թե ինչպես նիհարել 10 օրում 10 կիլոգրամ ներկայացնում ենք այստեղ:

1 օր – ջրի վրա գոլորշացված հնդկաձավար, կաթ և կանաչ թեյ

2 օր - 500 գր. կաթնաշոռ, կանաչ խնձոր (ցանկալի եփված)

3 օր – խաշեցված բրինձ և 1.5 լիտր տոմատի հյութ՝ առանց աղի

4 օր – 400 գր. խաշեցված ձուկ և կանաչ բանջարեղեններ

5 օր – կրկնում եք 1-ին օրվա ճաշացանկը

6 օր – 300 գր. խաշեցված, առանց յուղի միս (ցանկալի է տավարի միս) և կանաչ բանջարեղեններ

7 օր – 6 բաժակ թեյ մեղրով: Ցանկալի է որ մեղրը լինի չհասունացած

8 օր – 1.5 լիտր կեֆիր կամ մածուն՝ առանց այլ հավելումների

9 օր – `1.5 լիտր հանքային ջուր՝ առանց գազի և կիտրոնի

10 օր – ջրով եփված հերկուլեսի շիլա և մրգեր

Այս դիետան ընդունելու դեպքում պարտադիր ամեն օր հարկավոր է նվազագույնը 2 լիտր ջուր խմել: Եթե բավարար ժամանակ ունեք կարող եք ընթացքում ոչ շատ ծանրաբեռնող ֆիզիկական վարժություններ կատարել, հատկապես այն հատվածների համար, որոնք ցանկանում եք, որ ավելի գեղեցիկ տեսք ունենան:

Պատրաստեց՝ Աննա Սարգսյանը

 

Լրահոս

Դիտել ավելին