Կարևոր իրադարձություններ

«Ներդրումներն իրենք իրենց չեն գալիս». Ֆինանսների նախարար (տեսանյութ)

04 Մայիս, 2017 13:39
«Ներդրումներն իրենք իրենց չեն գալիս». Ֆինանսների նախարար (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով սուբսիադավորման վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականին՝ մանրամասնեց, թե խոսքը որ ոլորտներին է վերաբերում:

«Դա ագրոբիզնեսն է, տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունները, արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեությունը: Ինչ վերաբերում է չափերին, այստեղ մենք տնային աշխատանք ունենք կատարելու՝ գյուղատնտեսության և ներդրումների նախարարությունների հետ միասին»,- նշեց նախարարը:

Ֆինանսների նախարարը հաղորդեց նաև, որ ներդրումների ծավալի մասին եռամսյակի զեկույցով հանդես կգան մայիսի վերջին: «Ամեն դեպքում 6,6% տնտեսական ակտիվության ցուցանիշը փաստում է, որ ունենք տնտեսական աշխուժություն»,- ասաց Արամյանը:

Նախարարն անդրադարձավ նաև Վաշինգտոն իր կատարած այցին և դրա արդյունքներին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին