Կարևոր իրադարձություններ

Հայտնի են Անկարայի ահաբեկչությանը մասնակից առաջին կասկածյալները

12 Հոկտեմբեր, 2015 23:33
Հայտնի են Անկարայի ահաբեկչությանը մասնակից առաջին կասկածյալները

Թուրք իրավապահները շաբաթ օրն Անկարայում երկակի ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածում են ԴԱԻՇ-ի անդամներին: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, գրում է novostiua.net-ը:

Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ այժմ քննիչները զբաղված են ենթադրյալ մահապարտների և ԴԱԻՇ-ի անդամակցության մեջ կասկածվողների ընտանիքների անդամներին պատկանող ԴՆԹ-ների համեմատությամբ:

Թուրքիայի մայրաքաղաքում օգտագործված պայթուցիկ սարքը համընկնում է հուլիսի 20-ին Սուրգուչայում օգտագործված պայթուցիկ սարքին:

Անկարայում ահաբեկչութան զոհերի թիվը հասել է 97-ի, ավելի քան 200 մարդ վիրավորվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին