Կարևոր իրադարձություններ

Մայքլ Ջեքսոնի քույրը դարձել է Billbord-ի ռեկորդակիր

12 Հոկտեմբեր, 2015 23:24
Մայքլ Ջեքսոնի քույրը դարձել է Billbord-ի ռեկորդակիր

Ջանեթ Ջեքսոնի Unbreakable ալբոմը, որ վերջին 7 տարիներին նրա միակ ձայնապնակն է, միանգամից գլխավորել է ամերիկյան Billboard աղյուսակը: Այդպիսով Մայքլ Ջեքսոնի քույրը հայտնվել է այն ռեկորդակիրների շարքում, որոնց ալբոմները վերջին 4 տասնյակ տարիներին գլխավորել են վաճառքի ցուցանշային աղյուսակը, հայտնում է Billboard լրատվամիջոցը:

Այդպիսի արդյունքով կարող են պարծենալ նաև Մադոննան, Բարբարա Սթրեյզանդը և Բրյուս Սփրինգսթինը: Unbreakable ալբոմը Ջանեթ Ջեքսոնի 11-րդ ալբոմն է և Billboard-ի վարկանշային աղյուսակում 1-ին տեղ զբաղեցրած 7-րդ ալբոմը: Մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է 116 ձայնապնակ:

 

Լրահոս

Դիտել ավելին