Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում ընտանիքը վիճակախաղով ավելի քան 83 միլիոն եվրո է շահել

27 Ապրիլ, 2017 23:43
Ֆրանսիայում ընտանիքը վիճակախաղով ավելի քան 83 միլիոն եվրո է շահել

Ֆրանսիական Դիժոն քաղաքում ապրող ընտանիքը հաղթել է «EuroMillions» վիճակախում՝ ստանալով 83,4 միլիոն եվրո, հաղորդում է «Parisien» թերթը։

Շահումի մասին ուրախ լուրը ընտանիքը ստացել է ապրիլի 11-ին, սակայն ԶԼՄ-ները այս մասին իմացել են միայն 2 շաբաթ անց։ Սակայն հսկայական գումարը շահած ընտանիքը հրաժարվել է բացահայտել իրենց անունները և ծրագրերը։

Նշվում է, որ նման հաղթանակի հավանականությունը 1-ը 116 միլիոն էր։ Այս շահումը 6-րդ ամենամեծ գումարն էր «EuroMillions»-ի գործունեության ընթացքում։

 

Լրահոս

Դիտել ավելին