Կարևոր իրադարձություններ

Սահակյանների ընտանիքին հասկացրել են, որ նրանցից մեկը կարող է անցնել ԱԺ. «Հրապարակ»

25 Ապրիլ, 2017 09:01
Սահակյանների ընտանիքին հասկացրել են, որ նրանցից մեկը կարող է անցնել ԱԺ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Սահակյանների ընտանիքին հասկացրել են, որ նրանցից մեկը կարող է անցնել ԱԺ: «Ընտանիքը» «կոնսիլիում» է արել, որ պետք է Արմանը տեղը զիջի Գալուստ Գրիգորիչին, չնայած նրան ավագների խորհրդում էին տեսնում՝ ԱՄԿ դիսիդենտների գլխին: «Արմանը, ճիշտ է, շատ էր ուզում պատգամավոր դառնալ, ահագին էլ ձայներ ապահովեց, բայց դե` ստիպված կլինի մնալ պետգույքում»,- ասաց ՀՀԿ-ից նրա «սարատնիկ-ընկերը»:
 
Իսկ Կարեն Կարապետյանն ինչո՞ւ «չունի» Արմանի հետ, իր մարդո՞ւն է ուզում նշանակել, որտեղ առաջիկայում բարեփոխումներ պետք է իրականացվեն: «Չէ՜, ուղղակի Արմանի գլխին գալովի է. էն ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանն էր նկատողություններ անում»:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին