Կարևոր իրադարձություններ

«Apple» ընկերությունը ստիպված է եղել անջատել իր որոշ ծառայություններ Չինաստանում

12 Հոկտեմբեր, 2015 22:22
«Apple» ընկերությունը ստիպված է եղել անջատել իր որոշ ծառայություններ Չինաստանում

«Apple» ընկերությունը անջատել է «News» ծառայությունը Չինաստանում։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն` հղում անելով «The New York Times»-ին։

Չնայած ծառայության մասին առաջին անգամ հայտնի է դարձել հունիսին և այն հասանելի է միայն ԱՄՆ-ում, փորձարկվում է Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում, սակայն Չինաստանի տարածքում «Apple News» բջջային հավելվածը չի թարմացնում նորությունները՝ ուղարկելով հետևյալ հաղորդագրությունը.«Չենք կարող թարմացնել հենց հիմա։ Նորությունները չեք կարող տեսնել ձեր գտնվելու վայրում»։ 

Apple News»-ի անջատումը Չինաստանի տարածքում պայմանավորված է համացանցային տեղեկատվության գրաքննության հետ։ Որպեսզի տեղեկատվությունը համապատասխանի Չինաստանի օրենսդրությանը «Apple»-ը պետք է տեղադրի բովանդակության ֆիլտրեր, որպեսզի չկորցնի չինական հսկայական շուկան։

 

Լրահոս

Դիտել ավելին