Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս արագ բուժել շուրթերի հերպեսը

12 Հոկտեմբեր, 2015 21:46
Ինչպե՞ս արագ բուժել շուրթերի հերպեսը

Life.panorama.am-ը գրում է.

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ առնչվել է այս տհաճ իրավիճակի հետ։ 

 
Հերպեսի առաջացման ժամանակ նախ առաջանում է քոր, ապա փուչիկները և վերջապես հերպեսը։ Այս ամենից հետո հարց է առաջանում․ինչպե՞ս արագորեն ազատվել հերպեսից։
 
Շուրթերի հերպեսը հիվանդություն է, որն առաջանում է վիրուսներից։ Հերպեսը կարելի է արագ բուժել հակավիրուսային դեղամիջոցով կամ բնական ժողովրդական միջոցներով, որոնք արդեն առկա են մեր տանը։
Այսպես, հերպեսի բուժման համար կարելի է օգտագործել սոդա, որը բավական արդյունավետ է։ 100մլ եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ սոդա և վերցնել կրակից։ Մի փոքր գոլանալուց հետո բամբակը թրջել սոդայաջրի մեջ և դնել հերպեսի վրա։ Օրվա մեջ կրկնել մի քանի անգամ՝ մինչև հերպեսը անհետանա։
 
Խոհանոցային աղը ևս կարող է լինել հերպեսի բուժման միջոց։ Ընդամենը պետք է մի փոքր աղ քսել հերպեսի հատվածում և կրկնել օրվա մեջ մի քանի անգամ։
 
Թեյի յուղը ևս խորհուրդ է տրվում կիրառել հերպեսի դեպքում։ Այն պետք է ամեն 2 ժամը մեկ քսել հերպեսին։ 2 օր անց կմոռանաք հերպեսի մասին։
 

Լրահոս

Դիտել ավելին