Կարևոր իրադարձություններ

Ամալ և Ջորջ Քլունիները դադարել են միասին քնել նույն ննջասենյակում. ԶԼՄ-ներ

13 Ապրիլ, 2017 14:20
Ամալ և Ջորջ Քլունիները դադարել են միասին քնել նույն ննջասենյակում. ԶԼՄ-ներ

39-ամյա Ամալ և Ջորջ Քլունիները, ովքեր  երկվորյակ երեխաների են սպասում, դադարել են միասին քնել նույն ննջասենյակում: Այս մասին հայտնում է woman.ru  կայքը:

Հղիության երրորդ եռամսյակում  Ամալի մոտ առաջացել են առողջական խնդիրներ, նա սկսել է վատ քնել մեծ փորի պատճառով, որը նրան խանգարում է հարմար դիրք ընդունել,  բացի այդ նա սկսել է հաճախ օգտվել պետքարանից:

Ամալը բողոքել է, որ Ջորջը սկսել է բավականին բարձր խռմփացնել՝ քնելու ժամանակ: Այդ իսկ պատճառով հղի Ամալը խնդրել է Ջորջին, որպեսզի նա ժամանակավորապես տեղափոխվի այլ ննջասենյակ:

Նշվում է նաև, որ նախաճաշի ժամանակ Ջորջը սիրում է ձեռքը դնել Ամալի փորին և խոսել փոքրիկների հետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին