Մոտ օրերս աշխարհի ամենաթանկ բլիթը կդառնա կրեկերը՝ խորտակված «Տիտանիկից», որը պահել է ուղևորներից մեկը: The Spillers and Bakers կրեկերը մնացել է 1500 մարդու կյանք խլած աղետից հետո, հայտնում է The Guardian-ը: Սպասվում է, որ բլիթը կվաճառվի 10-13,5 հազար եվրոյով:
Կրեկերն աճուրդի կհանեն հոկտեմբերի 24-ին Ուիլթշիրում: Կրեկերը հանած ուղևորը այն դրել է լուսանկարների փաթեթի մեջ և դրա վրա գրել է «Բլիթ «Տիտանիկի» փրկամակույկից, ապրիլ, 1912 թ.»: