Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում բնակվող 81-ամյա հայուհին 64 տարի անց ամուսնացել է իր առաջին սիրո հետ (լուսանկարներ, տեսանյութ)

12 Ապրիլ, 2017 13:00
ԱՄՆ-ում բնակվող 81-ամյա հայուհին 64 տարի անց ամուսնացել է իր առաջին սիրո հետ (լուսանկարներ, տեսանյութ)

Ութսունմեկամյա Ջոյս Կևորկյանը վերջերս այրիանալուց հետո ամուսնացել է Ջիմ Բոումանի հետ, ով եղել է իր առաջին սերը: Զույգը ABC-ին պատմել է, որ առաջին ժամադրության է գնացել 1953թ.:

Աղբյուրը հայտնում է, որ հայուհին և նրա 81-ամյա սիրեցյալը նախքան այս ամուսնացած են եղել, սակայն վերջերս այրիացել են: Իրենց ողջ կյանքի ընթացքում նրանք նամակագրական կապի մեջ են եղել:

«Ես գնացի նրան տեսնելու, և մենք հասկացանք, որ երկուսս էլ, ինչպես և 64 տարի առաջ, անտարբեր չենք միմյանց նկատմամբ: Այժմ նա շատ ավելի գեղեցիկ է, քան 64 տարի առաջ»,- պատմել է Բոումանը:

   

 

Լրահոս

Դիտել ավելին