Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդներում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես

12 Հոկտեմբեր, 2015 20:44
Նիդերլանդներում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես

Նիդերլանդների Ասեն քաղաքի «Պոդիում Զաուդհախե» մշակութային կենտրոնում է տեղի ունեցել Հայաստանում և Նիդերլանդներում բնակվող հայ նկարիչների՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ցուցահանդեսը կազմակերպել է Ասենի «Արմենիա» միությունը: Ցուցահանդեսը գործելու է 6 շաբաթ և ներկայացնում է հայազգի նկարիչներ Պետրոս Մարկոսյանի (Ալմելո), Սամվել Հարությունյանի (ՀՀ), Մովսես Պողոսյանի (ՀՀ), Աննա Ֆադոյի (Ասեն) և քանդակագործ Համբարձում Սայադյանի (Ասեն) ավելի քան 80 գործ:

Ցուցահանդեսի բացմանը Ասենի փոխքաղաքապետ Ռուդ Վիսեմանը հիշել է Ասենում Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման շուրջ ծավալված գործընթացները և դրա կարևորությունը` որպես հանցագործության դատապարտման գործում էական գործոնի: ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էլ կարևորել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում նման ցուցահանդեսի բացումը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի կենսականությունն ու արարելու ջիղը, ինչն իր արտացոլումն է գտել ներկայացված նկարների գույների ու պատկերների մեջ: Նա նշեց, որ ցեղասպանություն մտահղացած ոճրագործ մտքի լ ավագույն պատասխանն անկախ Հայաստանի Հանրապետության գոյությունն է, որն իր բարեկամների ու աջակիցների հետ ջանում է հայ ժողովրդի համար կերտել ապահով, բարգավաճ ու պայծառ ապագա:

 

Լրահոս

Դիտել ավելին