Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 9-ին լրանում է Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը. ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փնտրում են հասարակության կողմից ընկալելի, սիրված մարդկանց. «Ժողովուրդ»

08 Ապրիլ, 2017 08:20
Ապրիլի 9-ին լրանում է Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը. ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փնտրում են հասարակության կողմից ընկալելի, սիրված մարդկանց. «Ժողովուրդ»
Ապրիլի 9-ին լրանում է Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը, սակայն առայժմ 2 ուժ է հստակ հայտարարել այդ ընտրություններին մասնակցելու մասին. ՀՀԿ-ն, որի ցուցակը կգլխավորի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, եւ «Ելք» դաշինքը, որը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը: Ու չնայած այս ընտրություններին հնարավոր է՝ մասնակցեն նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն /ԱԺ ընտրություններին մասնակից մյուս ուժերը, որ չանցան խորհրդարան, այս ընտրություններին այլեւս չեն ցանկանում մասնակցել/, սակայն հիմնական պայքարն ընթանալու է հենց ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջեւ:
 
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փնտրում են հասարակության կողմից ընկալելի, սիրված մարդկանց ու համոզում են, որ իրենց ընտրացուցակում տեղ զբաղեցնեն, մեկ ձայն ավելի բերեն. բանը հասել է նրան, որ պատրաստ են մեծ տեղ տալ անկուսակցականներին, միայն թե այդ մարդիկ լինեն ձայն բերողներ:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին