Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ չի պատրաստվում առաջնորդվել սոցհարցումների արդյունքներով, և չի փոխի փախստականների հանդեպ իր վարած քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
«Հարցումներն իմ մասշտաբը չեն: Իմ մասշտաբn այն առաջադրանքն է, որ դրված է իմ առջև` որպես կանցլեր: Դա խնդիրները լուծելն է»,- հարզացրույցներից մեկում նշել է Անգելա Մերկելը:
Նա նաև նշել է, որ առաջվա պես վստահ է իր որոշումներում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մերկելի հեղինակությունը առաջին անգամ ընկել է` հասնելով 2011թ-ի ցուցանիշին: