Կարևոր իրադարձություններ

«Աշխարհի առաջին քրիստոնեական երկի՞րը». BBC-ի անդրադարձը Հայաստանին (լուսանկարներ)

06 Ապրիլ, 2017 12:40
«Աշխարհի առաջին քրիստոնեական երկի՞րը». BBC-ի անդրադարձը Հայաստանին (լուսանկարներ)

BBC լրատվական գործակալությունը իր «ճանապարհորդություն» բաժնում անդրադարձել է Հայաստանին և երկրի տեսարժան վայրերին:

Ընդամենը 3 միլիոն բնակչությամբ` Հայաստանը Եվրոպայի ամենափոքր պետություններից է: Սակայն նա զգալի տեղ ունի հոգևոր պատմության մեջ. Բազմաթիվ պատմաբանների խոսքով` այն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոներությունը (մ.թ.ա. 301թ.):

Այսօր հայերի 95 տոկոսը քրիստոնյա է: Երկրի կրոնական պատմությունը կարելի է տեսնել իր հնագույն վայրերի և հուշարձանների միջոցով:

Հոգևոր առաջնորդ

 

Ըստ լեգենդի՝ Հայ առաքելական եկեղեցու առաջին ղեկավարը Գրիգոր Լուսավորիչն է եղել՝ ազնվական Անագի որդին, ով սպանել է հայոց թագավոր Խոսրով 2-ին:

Լուսավորիչը Կապադովկիայից վերադարձել է հայրենիք՝ հուսալով հայոց թագավորին և ժողովրդին քրիստոնյա դարձնել: 13 տարի բանտարկությունից հետո Գրիգորը կարողացել է համոզել Տրդատ թագավորին հավատի ուժի հարցում և թագավորին քրիստոնյա դարձնել:

Անցյալի հետքեր

 

Գառնու տաճարը, որը գտնվում է Կոտայքի մարզում կառուցվել է հայկական դիցաբանության մեջ արևի աստծո համար: Հեթանոսական բազմաթիվ տաճարներ ավերվել են, երբ թագավոր Տրդատ III-ը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն: Գառնին այն քչերից է, որ մինչ այժմ կանգուն է: Այսօր տաճարը հայկական հեթանոսության խորհրդանիշն է, որը տարեկան գրավում է ավելի քան 136 000 այցելուի:

Սրբի եկեղեցի

Մայրաքաղաք Երևանի արևմյան մասում գտնվում է Վաղարշապատը, որը առավել հայտնի է որպես երկրի «հոգևոր մայրաքաղաք»: Այստեղ տեղակայված է Սուրբ Գայանե եկեղեցին, որը, ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է: Եկեղեցին կառուցվել է Հայ եկեղեցու կողմից Սուրբ ճանաչված Գայանե մայրապետի սպանության վայրում:

Նախկին զնդան

 

Արարատյան հարթավայրում է գտնվում Խոր Վիրապ կոչվող վանքը, որտեղ Տրդատ III-ը բանտարկել է Գրիգոր Լուսավորչին նրա վերադարձից հետո: Այսօր Խոր Վիրապը Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է: Նրա խորանը շատ են օգտագործում ամուսնությունների և կնունքների համար:

Քարանձավային աղոթքներ

Գառնու հյուսիս-արևելյան հատվածում է գտնվում Գեղարդի վանքը, որը նույպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Նախկինում Այրիվանք անունը կրող «քարանձավ-վանքի» սենյակների մի մասը տարածվում են հարակից լեռան մեջ՝ նրան հաղորդլելով քարայրի տեսք:

Օրհնված պատերազմում

 

Զորաց եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում, երբ երկիրը գտնվում էր մոնղոլների տիրապետության տակ և պատերազմում էր մամլուքների դեմ: Զոհասեղանի բարձրության պատճառով պատմաբանները ենթադրում են, որ եկեղեցին օգտագործվել է ձիերի վրա նստած հայ զինվորներին պատերազմի գնալուց առաջ օրհնելու համար:

Փրկության գերեզմանոց

 

Խաչքարերը համարվել էին ապրող կամ մահացած հոգու փրկության խորհրդանիշ: Նորատուսի գերեզմանատանը գտնվում է Հայաստանում խաչքարերի ամենամեծ խմբաքանակը՝ շուրջ 800 խաչքար, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ նախշեր ունի:

Հնագույն գերեզմանոց

 

 Սյունիքի մարզում գտնվող Քարահունջն իր հնությամբ և տեսքով համեմատում են Անգլիայի Սթոունհենջի հետ: Ըստ պատմաբաններ` Քարահունջը եղել է նախապատմական շրջանի գերեզմանոց: 223 քարերի գրեթե մեկ երրորդն ունեն փոքր անցքեր, որոնք կարող էին ստեղծված լինել աստղադիտական դիտարկումների համար: Այս դեպքում կարելի է եզրակացնել, որ Քարահունջը կարող է լինել աշխարհի ամենահին աստղադիտարանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին