Կարևոր իրադարձություններ

«Երբ ժողովուրդը որոշի փողոց դուրս գալ, մենք ոչ թե նրանց հետ, այլ նրանց առաջին շարքում կլինենք». Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

05 Ապրիլ, 2017 15:53
«Երբ ժողովուրդը որոշի փողոց դուրս գալ, մենք ոչ թե նրանց հետ, այլ նրանց առաջին շարքում կլինենք». Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Shabat.am-ի հարցին, թե արդյոք ՕՐՕ-ն պատրաստվում է շարունակել իր գործունեությունը քաղաքական դաշտում, կտրոհվի՞ այն, թե հնարավո՞ր է դաշինքը վերածվի կուսակցության, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այս պահին պատասխանը չունեմ, որ տամ, բայց քննարկվում են տարբերակներ՝ այդ թվում նաև մեկ կուսակցություն դառնալը: Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես հայտարարվեն վերջնական արդյունքները, դրանից հետո դաշինքն իրավաբանորեն գոյություն չի ունենա: Բայց առնվազն համագործակցությունը միանշանակ մնալու է: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ենք շարունակելու մեր գործունեությունը՝ այնպես, ինչպես 2007-ից են արել՝ պայքարել ենք փողոցում»:

ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն էլ նկատեց. «Ոնց կարող ենք մենք դադարեցնել պայքարը, երբ քաղբատարկյալներ կան: Մեր առաջնահերթ խնդիրը, ինչպես նախընտրական շրջանում էինք ասում, որ խորհրդարանում մեծամասնություն կազմելու դեպքում առաջին հեթրին քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեին: Հիմա եթե մենք չենք կարողացել այդ մեծամասնությունն ունենալ, դա չի նշանակում, որ պետք է ձեռքքերս նստենք, և մեր գործընկերներն ապօրինի կերպով մնան բանտերում»:

Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ իշխանափոխության հարցը շարունակելու է մնալ իրենց օրակարգում. «Փողոցային պայքարն ունի իր ժամանակահատվածը: Ուղղակի չես վերցնում և քո ուզած օրը հանրահավաք հրավիրում և փորձում հասարակական ճնշմամբ իշխանափոխություն իրականացնել: Դրա համար պետք են որոշակի շարժառիթներ, որոնք բազմաթիվ են լինելու: Երբ մեր ժողովուրդը տեսնի այդ շարժառիթները, տեսնի ինչ վիճակ է և փողոց դուրս գալ, մենք ոչ թե նրանց հետ ենք լինելու, այլ նրանց առաջին շարքում»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին