Բացարձակապես ոչ մի պաշտոնատար անձ, ոչ ոք, թեկուզ փոքր ինչ պատասխանատվության չենթարկվեց այդ պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված խայտառակ հանցագործություննների համար:
Հանցագործություններ, որոնց պատճառով ունեցանք ամենաթանկ, անչափելի կորուստները ՝ մարդկային կորուստներ: Ոչ միայն ոչ ոք պատասխանատվություն չկրեց, այլ ընդհակառակը, զոհերի հերոսացման տակ քողարկեցին, կոծկեցին պետական մակարդակի հանցագործությունները:
Իշխանություն կոչվածի անպատժելիության անմարդկային էությունն առավել քան բացահայտվեց այս պատերազմական գործողությունների արդյունքում...