Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

12 Հոկտեմբեր, 2015 19:32
Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի Հանրապետության եւ Էստոնիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ այսօր՝ հոկտեմբերի 12-ին կայացան հերթական խորհրդակցությունները։ Էստոնական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարության Եվրոպայի եւ Տրանսատլանտյան հարցերով փոխքարտուղար Մարտ Լաանեմայեն, իսկ հայկական կողմից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էստոնական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձան առեւտրատնտեսական կապերի եւ գոյություն ունեցող ոլորտային փոխշահավետ համագործակցության խթանման հեռանկարներին։ Կարեւորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ ընդգծվեց բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման, քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացման ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքին եւ հեռանկարներին, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում հայ-էստոնական համագործակցությանը։ Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: Փոխնախարար Նազարյանն իր էստոնացի գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց վերջին շրջանում հաճախակիացած ադրբեջանական սադրանքների հետեւանքներն ու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ տեղ գտած զարգացումները։

 

Լրահոս

Դիտել ավելին