Կարևոր իրադարձություններ

Ստեղծվել է գինու հոսահետքեր չթողնող շիշ

26 Մարտ, 2017 11:47
Ստեղծվել է գինու հոսահետքեր չթողնող շիշ

ԱՄՆ-­ի Բրանդեյսի համալսարանից գիտնական Դանիել Փեռլմանն ստեղծել է գինու շիշ, որը հոսահետքեր չի թողնում: Ֆիզիկոս Դանիել Փեռլմանը երեք տարի մշակում էր այնպիսի ձեւի շիշ, որը գինու կաթիլներին թույլ չտա հոսել շշի բերանով:

Ի վերջո գիտնականն ինժեներ Գրեգ Վիդբերգի հետ ստեղծել է անոթ՝ բերանի շուրջը ոչ մեծ ակոսիկով: Երկու միլիմետր լայնությամբ եւ մեկ միլիմետր խորությամբ այդ եզրակի շնորհիվ կաթիլները չեն հոսում շշի վրայով եւ ամբողջ գինին լցվում է գավաթը:

Այս մասին հաորդվում է ուսումնական հաստատության կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին