Կարևոր իրադարձություններ

Միացյալ Նահանգներում ինքնաթիռը մխրճվել է բնակելի տան մեջ (ֆոտո)

25 Մարտ, 2017 10:48
Միացյալ Նահանգներում ինքնաթիռը մխրճվել է բնակելի տան մեջ (ֆոտո)

ԱՄՆ Ջորջիա նահանգում մասնավոր ինքնաթիռը մխրճվել է Քոբ Քաունթի միջազգային օդանավակայանի թռիչքուղուց 2,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակելի տներից մեկի մեջ: Վթարի հետևանքով մահացել է ինքնաթիռի օդաչուն: Այս մասին տեղեկացնուն է Fox News -ը:

«Նայեցի վերև ու ինքնաթիռ տեսա: Ոչ մի բան չէի լսում, սկզբում ուղղակի պտույտ իրականացնող ինքնաթիռ տեսա: Բոլորս փակեցինք մեր ականջները, որովհետև մտածեցինք, որ աղմուկը շատ ուժեղ կլինի», - պատմել է վթարի ականատեսներից մեկը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին