Կարևոր իրադարձություններ

Ջոլիի կյանքի կանոնները

12 Հոկտեմբեր, 2015 18:30
Ջոլիի կյանքի կանոնները

 

 

Երբ ունես 6 երեխա, փորձում ես քեզ երբեք վտանգի չենթարկել:

Երբեմն մանկական հարցերն ինձ փակուղու առաջ են կանգնեցնում: Նրանք կարող են հարցնել. «Ինչո՞ւ են Շրեկն ու Ֆիոնան ամուսնացած, իսկ դու՝ դեռ ոչ»:

Ես աշխատող մայր եմ և ցանկանում եմ, որ իմ հագուստը միաժամանակ լինի գեղեցիկ, սեքսուալ, պրակտիկ:

Այն, ինչում դու լավն ես, և այն, ինչում դու լավն ես շրջապատիդ կարծիքով, լրիվ տարբեր բաներ են:

Ես չեմ պատրաստվում անվերջ նկարահանվել: Ինչ-որ ժամանակ ստիպված եմ լինելու տատիկ դառնալ:

Ի տարբերություն շատ կանանց՝ ինձ դուր է գալիս հղի լինել: Ինձ դուր է գալիս այն զգացողությունը, որ քո ամբողջ մարմինը պատկանում է ոչ թե՝ քեզ, այլ՝ երեխայիդ:

Հարցրեք տարբեր մարդկանց, թե ամենից շատ ի՞նչ կցանկանային անել, և կպարզվի, որ ոչ ոք դեռ չի արել դա: Ահա թե ինչն է ինձ տխրեցնում:

Ժամանակս չի հերիքում, որպեսզի հասկանամ կյանքի իմաստը:

Մարտերը ֆիլմերում միշտ գեղեցիկ են, իսկ կյանքում՝ անտանելի:

Ես երիտասարդ չեմ մահացել, և դա արդեն լավ է:

Ես բավականին ուշ հասկացա, որ երջանիկ լինելն ընդամենն ընտրություն է, որը դու կատարում ես:

Մայրս երբեք չէր բղավում ու չէր վիճում: Նա լաց էր լինում, և ես հաճախ էի լսում, թե ինչպես է նա լալիս, որովհետև մեր ննջասենյակները կողք կողքի էին: Մի անգամ, դեռ դպրոցական տարիներին, չհարցնեք՝ ինչ էի անում, տուն վերադարձա լուսադեմին և տեսա նրա լացակումած դեմքը, մարդու դեմք, որը լաց է եղել ամբողջ գիշեր:

Մինչև չսկսեցի կինոյում նկարահանվել, նույնիսկ կրծքերիս համարը չգիտեի:

Ինձ դուր է գալիս թաքնվել կերպարներիս հետևում: Ես շատ փակ մարդ եմ, և այդքան էլ լավ չեմ սովորել լեզու գտնել հայտնիության հետ:

Չեմ սիրում, երբ ինձ դիպչում են: Մի անգամ ինձ ասել են, որ ես սառչում եմ ու պահում շնչառությունս, երբ ինչ-որ մեկը գրկում է ինձ: Ինչևէ, ես մինչ հիմա այդպես եմ անում:

Ինչպես երևում է, ինձ վաղուց պետք է հոգեբուժարան տեղափոխեին:

Շատ կարևոր է հասկանալ՝ որքան մեծ է իրականում աշխարհը:

Ազատ լինել, նշանակում է՝ ապրել՝ հնազանդվելով ինտուիցիային, ոչ ոքի ցավ չպատճառել և չդատել մարդկանց սխալների համար:

Դաջվածքներ, արյուն, սպիներ. ահա ինչից եմ պատրաստված ես:

Ինձ հարկավոր չէ հոգեվերլուծաբան: Իմ հոգեվերլուծաբանն այն դերերն են, որոնք ես ընտրում եմ:

 

Լրահոս

Դիտել ավելին