Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմ»-ը հասկացրել է, որ Հայաստանում գազի բարձր սակագների «մեղավորը» ոչ թե իրենք են, այլ Հայաստանի իշխանությունները. «Ժողովուրդ»

17 Մարտ, 2017 07:56
«Գազպրոմ»-ը հասկացրել է, որ Հայաստանում գազի բարձր սակագների «մեղավորը» ոչ թե իրենք են, այլ Հայաստանի իշխանությունները.  «Ժողովուրդ»
 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Հայաստանում գազի սակագնի մասին՝ Միլլերը հայտարարել է, թե «Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները պայմանով, որ գները կիջեցվեն նաեւ Հայաստանի տարածքում: Այլ կերպ ասած՝ նա հասկացրել է, որ Հայաստանում գազի բարձր սակագների «մեղավորը» ոչ թե իրենք են, այլ Հայաստանի իշխանությունները. ի վերջո, սակագները հաստատողը ՀԾԿՀ-ն է:
 
Միլլերի այս հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին. նախօրեին ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր. «Եթե որեւէ մեկը, որեւէ քաղաքական ուժ կամ տնտեսագետ գիտի՝ ինչպես կարելի է այսօր գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի»: Փաստորեն, ոչ միայն տնտեսագետներն են պնդում, որ այդ հնարավորությունները կան, պարզապես քաղաքական կամք է անհրաժեշտ, այլեւ հենց Միլլերն է հուշում` ինչպես նվազեցնել ՀՀ քաղաքացու գազի գինը»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին