Կարևոր իրադարձություններ

«Հաց Բերողի մահը սգալով՝ պետք է պահանջել բոլոր մեղավորների հրաժարականն ու պատիժը»

16 Մարտ, 2017 22:35
Հեղինակ՝ Կարեն Անդրեասյան
«Հաց Բերողի մահը սգալով՝ պետք է պահանջել բոլոր մեղավորների հրաժարականն ու պատիժը»

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն, անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանի մահվանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հաց Բերողի մահը սգալով՝ պետք է պահանջել բոլոր մեղավորների հրաժարականն ու պատիժը»:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը տառապում էր «Բեխտերեւի» հիվանդությամբ, ուներ որովայնային գծային ճողվածք, ողնաշարի խնդիր: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ էր։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր ստամոքսի եւ կերակրափողի էրոզիաներ եւ կերակրափողի ճաք, որը օրեր շարունակ արնահոսել էր:

Արթուր Սարգսյանը կալանավորվել էր 2016-ի հուլիսին, ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն նա կրկին կալանավորվել էր եւ որպես բողոքի նշան հացադուլ սկսել:

Մարտի 6-ին մեծ ջանքերի, բանակցությունների արդյունքում  մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանը կրկին ազատ էր արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Որոշակի չափով կազդուրվելուց հետո Սարգսյանը դուրս էր գրվել: Երեկ, սակայն նրա ինքնազգացողությունը կրկին վատացել էր եւ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ եւ այսօր մահացել է:

Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին