ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նոր մեղադրանք է առաջադրվել մեղադրյալ Յուրի Մանուչարյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք,որՅու.Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Գորիսի «Սդղիգյոլ» կոչվողտարածքում մայիսի 2-ին տեղի ունեցածվիճաբանության ժամանակ ՄուշեղԶաքարյանի առողջությանը միջին,իսկ Հարություն Զաքարյանի առողջությանըծանր մարմնական վնասպատճառելու համար։
Նախնական քննության տվյալներով՝ մայիսի 2-ին, ժամը 15-իսահմաններում,Գորիս քաղաքի Անկախության փողոցում տեղի էունեցել ավտովթար. միմյանցեն բախվել երկու ավտոմեքենա, որիհետևանքով վնասվել էր Մ.Զաքարյանիվարա ծ ավտոմեքենայիկողային հայելին։
Նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելունպատակովմիջադեպի մասնակիցները, ըստ ձեռք բերվածպայմանավորվածության, նույնօրը, ժամը 17-ի սահմաններում,հանդիպել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվողտարածքում, որինմասնակցել են նաև այլ անձինք: Առաջացածվիճաբանությանժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն էգործադրվել Մուշեղև Հարություն Զաքարյանների նկատմամբ:
Ծեծի ընթացքում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսինլրացնելով,հարվածներ են հասցվել Մ.Զաքարյանին՝ պատճա ռելովմիջին ծանրությանվնաս։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝Յու. Մանուչարյանը ձեռքերով ևոտքերով հարվածներ է հասցրելՄ.Զաքարյանի մարմնի տարբեր մասերին,դեմքին, ինչպես նաև՝ավտոմեքենայի խլացուցիչով հարվածել վերջինիս գլխին։Նրանկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցությունենունեցել նաև Շ.Դավթյանը, Դ.Հակոբյանը, Ս. Է. և Մ.Խաչատրյանները,ովքերնույնպես ձեռքերով և ոտքերով հարվածել են նրան, իսկՄ.Խաչատրյանը նաևմահակով է հարվածել Մ.Զաքարյանի գլխին։
Նույն ծեծկռտուքի ժամանակ Յու.Մանուչարյանը թիկունքից հրելովվայր է գցելՀ.Զաքարյանին և գետնին ընկած ժամանակ ոտքով երկուանգամ հարվածել նրադեմքին. հարվածներից մեկը դիպել էճակատային աջ հատվածին, իսկ երկրորդը՝աջ աչքին, որն ուղեկցվել էաջ աչքի տեսողության կորստով՝ առողջությանըպատճառելով ծանրվնաս»,- նշված ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Յուրի Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Քրեական գործով մյուս 5 մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Նախաքննությունը շարունակվում է։