Կարևոր իրադարձություններ

Ֆրանկ Սինատրան չի կարող լինել Ռոնան Ֆերոուի հայրը, քանի որ նա իմպոտենտ էր (լուսանկարներ)

12 Հոկտեմբեր, 2015 16:14
Ֆրանկ Սինատրան չի կարող լինել Ռոնան Ֆերոուի հայրը, քանի որ նա իմպոտենտ էր (լուսանկարներ)

Տարիներ առաջ Ռոնան Ֆերոուի մայրը հայտարարել էր, որ իր որդու հայրը ոչ թե Վուդի Ալենն է, այլ Ֆրենկ Սինատրան, սակայն Սինատրան կարող է լինել միայն Ռոնանի կենսաբանական հայրը: Այս հայտարարությունն ամեն ինչ ավելի էր խճճել:

Այդ հարցը որոշել է լուծել Սինատրայի կենսագիր Ջեյմս Կապլանը, ով իր գրում գրել է, որ երաժիշտը չի կարող լինել Ռոնանի հայրը, քանի որ նրա ծնվելուց շատ առաջ Սինատրան արդեն իմպոտենտ էր:

Գրքի հեղինակը մասնավորապես գրում է, որ 1986 թվականի հոկտեմբերի 27-ին Սինատրան ընկել է բեմից, տեղափոխվել հիվանդանոց և ենթարկվել աղիների վիրահատության: Այդպիսի վիրահատությունից հետո սեռական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող, այն էլ երբ այդ ժամանակ երգիչը 71 տարեկան է եղել:

Հիշեցնենք, որ Միա Ֆերոուն և Ֆրենկ Սինատրան ամուսնացած են եղել 1966-1968 թվականների ընթացքում: 1980 թվականին Միան սկսել է հանդիպել Վուդի Ալենի հետ, ինչի հետևանքով էլ ծնվել է Ռոնանը:

Фрэнк Синатра и Миа Фэрроу

Фрэнк Синатра

Ронан Фэрроу и Миа Фэрроу

Ронан Фэрроу

Ронан Фэрроу

 

Լրահոս

Դիտել ավելին